Четверг, 25.04.2024, 07:01Приветствую Вас Гость

Պատանի Պատմագետների Ակումբ

Каталог статей

Главная » Статьи » Мои статьи

ԴՐԱՄԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Տիգրան Բ Մեծի  (մ. թ. ա. 95–55 թթ.) պատկերով  արծաթե դրամ 
Արտավազդ Բ-ի (մ. թ. ա. 55–34 թթ.) պատկերով դրամ
Հերակլիոսի հեքսագրամներ 
(615–638 թթ.,Կոստանդնուպոլիս)
Ատրպատականի Սաջյան Ամիր Յուսուֆ իբն Դիդադի դիրհեմ (931 թ.)
Բյուզանդիայի կայսր Կոնստանտին X-ի պատկերով հիստամենոն (1059–67 թթ©, Կոստանդնուպոլիս)
Տաշիր-Ձորագետի (Լոռու) Կյուրիկե թագավորի ֆոլիս (1048–89 թթ.)
Կիլիկիայի Լևոն Ա թագավորի պատկերով դահեկան
 (1198–1219 թթ., Սիս)
Կիլիկիայի Հեթում Ա թագավորի և Զաբել թագուհու պատկերներով դրամ  (1226–52 թթ., Սիս)
Կիլիկիայի Կոստանդին Ա թագավորի պատկերով քարտեզ (1298–99 թթ., Սիս)
Կիլիկիայի  Լևոն Գ թագավորի պատկերով դրամ 
(1301–07 թթ., Սիս)
Հայկական մետաղադրամներ. վերևում` 1994 թ-ի, ներքևում` 2003–04 թթ-ի նմուշներ
Դրամագիտությունը (լատիներեն՝ նումիզմատիկա) պատմական օժանդակ գիտություն է. 
ուսումնասիրում է դրամահատության, դրամական շրջանառության պատմությունը, 
մետաղադրամները, դրամական գանձերը, մեդալները, շքանշանները և այլն:

Դրամագիտության հիմնական աղբյուրը հին դրամներն են, որոնք, որպես շրջանառության միջոց, արհեստագործական արտադրանք, գեղարվեստական ստեղծագործություն և արձանագրագիտական աղբյուր, ուսումնասիրվում են գրավոր և հնագիտական աղբյուրների հետ միասին: XV–XVII դարերում ստեղծվել են բազմաթիվ մասնավոր, իսկ XVIII դարում՝ Փարիզի, Լոնդոնի, Բեռլինի, Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի թանգարաններին առընթեր` դրամական հավաքածուներ: Այս շրջանում դրամները դիտվել են սոսկ իբրև արվեստի առարկաներ: 
Դրամագիտությունը` որպես գիտություն, ձևավորվել է XVII դարի վերջին և XVIII դարի սկզբին: Առավել արժեքավորներից են հունա-հռոմեական, բյուզանդական, հին ու միջնադարյան հայկական և արաբատառ արձանագրություններով դրամները:
Հայկական հին դրամների մասին գիտական հետաքրքրությունն սկզբնավորվել է եվրոպական երկրներում (Գերմանիա, Ֆրանսիա, Անգլիա, Հոլանդիա և այլն): XIX դարում հայկական հին դրամների ուսումնասիրմանը մեծապես նպաստել են Վենետիկի և Վիեննայի Մխիթարյանները: Սակայն հայկական դրամագիտությունը` որպես ինքնուրույն գիտաճյուղ, զարգացել է XIX դարի 2-րդ կեսից: Ֆրանսիացի հայագետ Վիկտոր Լանգլուան 1850 թ-ից մի շարք աշխատություններում անդրադարձել է հայկական դրամների դասակարգմանը, անվանումներին, դրամագիտությանն առնչվող այլ խնդիրների: 1859 թ-ին արևելագետ Բարտոլոմեյն առաջին անգամ մեկնաբանել է հայկական դրամական միավորների անվանումները: 
XIX դարի կեսից կիլիկյան դրամներին և հայկական կնիքներին նվիրված մի շարք աշխատություններ է հրատարակել դրամագետ Գուստավ Շլումբերժեն: 1890 թ-ին Էռնեստ Բաբելոնը տարբեր երկրների հավաքածուների հիման վրա ներկայացրել է Ծոփքի, Փոքր Հայքի և Մեծ Հայքի Արտաշիսյան թագավորների դրամների դասավորությունը: Հայկական դրամների հավաքման ու քննության գործում կարևոր ներդրում ունի Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ, դրամագետ Կղեմես Սիպիլյանը: 1904 թ-ին դրամագետ Ալեքսանդր Պետրովիչը հրապարակել է պարթև Արշակունիների դրամների հատկանշական ցուցակը (կատալոգ), որտեղ ընդգրկված են նաև հին հայկական դրամներ:
1919 և 1960 թթ-ին Վիեննայում լույս է տեսել Հակոբոս Տաշյանի «Արշակունի դրամներ» աշխատությունը, որտեղ, ըստ դրամների և գրավոր աղբյուրների, ներկայացվել են նաև հայ-պարթևական առնչությունները: 1923–36 թթ-ին Ժակ դը Մորգանի հրատարակած «Արևելքի երկրների կատալոգում» ներկայացված են նաև Ծոփքի Երվանդունիների և Մեծ Հայքի Արտաշիսյանների դրամները:
Կովկասագետ Եվգենի Պախոմովի 9-հատորանոց աշխատությունում (1926–66 թթ.) մանրամասն ներկայացված է Այսրկովկասում հայտնաբերված գանձերի և դրամների ցուցակը: Կարապետ Բասմաջյանը «Հայկական ընդհանուր դրամագիտություն և Հայաստանի վերաբերյալ դրամներ» (1936 թ.) ուսումնասիրությամբ առաջին անգամ ամփոփ  քննության է առել հայկական դրամները:
1921 թ-ից դրամներ են հավաքում և ուսումնասիրում Հայաստանի պատմության պետական թանգարանում, իսկ 1940-ական թվականներին հիմնվել է դրամագիտության բաժինը, որտեղ կենտրոնացվել են տարբեր երկրների դրամներ՝ սկսած մ. թ. ա. V դարից: Այստեղ ուսումնասիրվել են հայկական բոլոր, ինչպես և Հայաստանի պատմությանն առնչվող տարբեր երկրների դրամախմբերը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Բաժինն զբաղվում է դրամների հայտնաբերման, դասակարգման, դրամաշրջանառության, հայկական մեդալների, թղթադրամների ուսումնասիրության և այլ խնդիրներով: Սփյուռքահայ դրամագետ Զարեհ Պտուկյանի աշխատությունները նվիրված են 
Մեդալիոն` Հիսուս Քրիստոսի Համբարձման տեսարանով (VI–VII դարեր, գ. Դովեղ, այժմ` ՀՀ Տավուշի 
առավելապես Կիլիկյան Հայաստանի, Արտաշիսյան, հռոմեական դրամների ուսումնասիրությանը: 
2007 թ-ին Հայկական հանրագիտարանի հրատարակած «Սուրբ Հայաստան» կատալոգում դրամագետ Արմինե Զոհրաբյանը ներկայացրել է VII– XIV դարերի Հայաստանի դրամական շրջանառությունը և Կիլիկիայի հայկական դրամները: Հին և միջնադարյան դրամներին նվիրված երկեր են հրատարակել Խաչիկ Մուշեղյանը, Պերճ Կարապետյանը, Պերճ Սապպաղյանը, Տիգրան Կույումուջյանը, Մեսրոպ Աբգարյանցը, Ռուբեն Վարդանյանը, Մկրտիչ Զարդարյանը և ուրիշներ:
1975 թ-ին Եղիա Ներսիսյանի ջանքերով Լոս Անջելեսում հիմնադրվել է Հայկական դրամագիտական ընկերությունը, որը հրատարակում է «Հայ դրամագիտական հանդեսը» (տարեկան 4 համար՝ հայերեն և անգլերեն), ինչպես նաև առանձին մենագրություններ ու ժողովածուներ:
Կիլիկիայի  Լևոն Բ թագավորի ոսկե կնիքը
 Պետրոս I Մեծի պատկերով ռուսական արծաթե դրամ (1761 թ., Սանկտ Պետերբուրգ)
Ալեքսանդր I ցարի օրոք հատված (1861 թ. ) ռուսական մետաղադրամ
Հայկական մետաղադրամներ. վերևում` 1994 թ-ի, ներքևում` 2003–04 թթ-ի նմուշներ













Շվեյցարական մետաղադրամ
Լեհական զլոտի 
(1836 թ.)
ՀՀ  արծաթե հուշադրամ. 
«Ազգային դրամի 15 տարին» (2008 թ.)














Категория: Мои статьи | Добавил: Արայ (11.01.2013)
Просмотров: 1892 | Комментарии: 3 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
0  
1 aAgjKKON   (04.01.2024 10:45) [Նյութեր]
Nearest Hospitals <a href=http://buycialis.skin>cialis without prescription</a>

Имя *:
Email *:
Код *:
Категории раздела
Мои статьи [10]
Հայոց Արքաններ և Արքայատներ [2]
Հայկական տոներ և ծիսակատարություններ [0]
Ճարտարապետություն [1]
Մշակույթի պատմություն [4]
Вход на сайт
Поиск
Наш опрос
Գնահատեք Մեր Աշխատանքները
Всего ответов: 172
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz