ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Բագրատունյանց Հայաստանի արաբական ամիրայությունների
ուսումնասիրության հարցը կապված է մի կողմից Հայաստանում արաբական տիրապետության շրջանի
և մյուս կողմից` Բագրատունյաց թագավորության պատմության հետ: Ուստի և նրանց պատմության
ուսումնասիրության համար որպես հիմք կարող
են ծառայել թե մեկ և թե մյուս շրջանների աղբյուրները:
Պատմագիտական արժեք ներկայացնող թեմայի` <<Արաբական
ամիրայությունների գոյացումը Հայաստանում>> լուսաբանման համար օգտագործել ենք
հիմնահարցի վերաբերյալ առավել հուշագրավ գրքերը:
Ռեֆերատի բովանդակությունն առավել պատկերավոր ներկայացնելու
համար այն բաժանել ենք կոնկրետ իմաստ ունեցող
չորս գլուխների, որոնք փոխկապակցված են թեմայի լուսաբանման ողջ տրամաբանությամբ:
Թեման շարադրված է հետևյալ կառուցվածքով. Ներածություն, I գլուխ, II գլուխ, III գլուխ, IV գլուխ, վերջաբան և գրականության ցանկ:
Որպես
կանոն` ռեֆերատի <<ներածություն>>
բաժնում ընդհանուր գծերով ներկայացվել է Բագրատունյաց Հայաստանում հաստատված արաբական ամիրայությունների առաջացման նախադրյալները, այդ ամիրայությունների և Հայոց թագավորության փոխհարաբերությունների հարցերը:
Ամիրայությունների առաջացման հարցը կապված է Հայաստանում արաբ գաղթականության հաստատման երևույթի հետ: Իրենց առաջացման սկզբնական շրջանում Հայաստանի արաբական ամիրայությունները պայքարում էին խալիֆայության դեմ` չդադարելով միևնույն
ժամանակ հայ նախարարական տների դեմ պայքարելուց:
I գլխում ներկայացված է Հայաստանի նվաճումն արաբների կողմից: Մասնավորապես նշված
է Հայաստանի դրությունը Օմայանների և նրանց հաջորդած Աբբասյանների հպատակության շրջանում:
II
գլխում ամփոփ ներկայացված է արաբների գաղթը Հայաստան: Գլխում հանգամանորեն
շարադրված է Սուլայմ ցեղը, նրա հաստատումը Բյուզանդիային սահմանամերձ Հայաստանի գավառներում: Նշվել է նաև
հայ նախարարական ուժերի զանգվածային արտագաղթի մասին:
III գլուխն իրենից
ներկայացնում է Ջահհաֆյանների և Բագրատունինների հակամարտությունները, Այս գլխում
ամփոփ նշված է նաև Հայաստանի հարևան Ատրպատականում ծայր առած Բաբեկի շարժման մասին, որն ուժգնորեն ցնցեց խալիֆայությունը:
Հիրավի, Բաբեկի շարժումն որոշակի քաղաքական աշխուժություն մտցրեց Հայաստանում:
IV գլխում նախ
շարադրված է արաբ ոստիկան Աբու Սաիդի (Հայս Աբուսեթ) հարկահավաքությունն և Զուրարան ընտանիքի հաստատումը Աղձնիքում: Ապա ներկայացվել է Աբու Սաիդի II արշավանքը Հայաստան, որն ավարտվեց վերջինիս մահով: IV գլուխը եզրափակվում է Բուղայի արշավանքներով:
Չորս
գլուխները շարադրելուց հետո աշխատանքն ավարտել ենք վերջաբանով, ուր ներկայացված թեմայի արդիականությունն և նպատակը:
Աշխատանքի վերջում ներկայացված է այն աղբյուրները, որոնք օգտագործել ենք թեման շարադրելիս:
|