ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Բագրատունյանց Հայաստանի արաբական ամիրայությունների ուսումնասիրության
հարցը կապված է մի կողմից Հայաստանում արաբական տիրապետության շրջանի և մյուս կողմից`
Բագրատունյաց թագավորության պատմության հետ: Ուստի և նրանց պատմության ուսումնասիրության
համար որպես հիմք կարող են ծառայել թե մեկ
և թե մյուս շրջանների աղբյուրները:
Պատմագիտական արժեք ներկայացնող թեմայի` <<Արաբական ամիրայությունների
գոյացումը Հայաստանում>> լուսաբանման համար օգտագործել ենք հիմնահարցի վերաբերյալ
առավել հուշագրավ գրքերը:
Ռեֆերատի բովանդակությունն առավել պատկերավոր ներկայացնելու համար
այն բաժանել ենք կոնկրետ իմաստ ունեցող չորս
գլուխների, որոնք փոխկապակցված են թեմայի լուսաբանման ողջ տրամաբանությամբ:
Թեման շարադրված է հետևյալ կառուցվածքով.
Ներածություն, I գլուխ, II գլուխ, III գլուխ, IV գլուխ, վերջաբան և գրականության
ցանկ:
Որպես կանոն` ռեֆերատի <<ներածություն>> բաժնում ընդհանուր գծերով ներկայացվել է Բագրատունյաց Հայաստանում
հաստատված արաբական ամիրայությունների առաջացման
նախադրյալները, այդ ամիրայությունների և Հայոց թագավորության
փոխհարաբերությունների հարցերը:
Ամիրայությունների առաջացման
հարցը կապված է Հայաստանում
արաբ գաղթականության հաստատման երևույթի հետ: Իրենց առաջացման սկզբնական
շրջանում Հայաստանի
արաբական ամիրայությունները պայքարում էին խալիֆայության
դեմ` չդադարելով միևնույն ժամանակ հայ նախարարական տների դեմ պայքարելուց:
I գլխում
ներկայացված է Հայաստանի նվաճումն արաբների կողմից: Մասնավորապես նշված է Հայաստանի
դրությունը Օմայանների և նրանց հաջորդած Աբբասյանների հպատակության շրջանում:
II գլխում
ամփոփ ներկայացված է արաբների գաղթը Հայաստան: Գլխում հանգամանորեն շարադրված է Սուլայմ
ցեղը, նրա հաստատումը
Բյուզանդիային սահմանամերձ Հայաստանի
գավառներում: Նշվել է նաև հայ նախարարական
ուժերի զանգվածային
արտագաղթի մասին:
III գլուխն իրենից ներկայացնում
է Ջահհաֆյանների
և Բագրատունինների հակամարտությունները, Այս գլխում ամփոփ նշված է նաև Հայաստանի
հարևան Ատրպատականում
ծայր առած Բաբեկի շարժման մասին, որն ուժգնորեն ցնցեց խալիֆայությունը:
Հիրավի, Բաբեկի շարժումն որոշակի քաղաքական աշխուժություն
մտցրեց Հայաստանում:
IV գլխում նախ շարադրված
է արաբ ոստիկան Աբու Սաիդի (Հայս Աբուսեթ) հարկահավաքությունն և Զուրարան ընտանիքի հաստատումը Աղձնիքում: Ապա ներկայացվել
է Աբու Սաիդի II արշավանքը Հայաստան, որն ավարտվեց վերջինիս մահով: IV գլուխը եզրափակվում
է Բուղայի արշավանքներով:
Չորս գլուխները
շարադրելուց հետո աշխատանքն ավարտել ենք վերջաբանով, ուր ներկայացված
թեմայի արդիականությունն և նպատակը:
Աշխատանքի վերջում ներկայացված է այն աղբյուրները, որոնք օգտագործել
ենք թեման շարադրելիս:
|