· Արևելյան հարցը Եվրոպական դիվանագիտության մեջ
Արևելյան հարցը Եվրոպական դիվանագիտության մեջ հիմնախնդիրների
ամբողջություն
էր՝
Օսմանյան
կայսրության
և
նրա
հպատակ
ժողովուրդների
ազատագրման,
պատմական ճակատագրի,
ինչպես
նաև
մեծ
տերությունների
գաղութային քաղաքականության
վերաբերյալ:
«Արևելյան
հարց»
հասկացությունն
առաջին
անգամ
գործածել
են
Սրբազան
դաշինքի
(Ռուսաստան,
Ավստրիա,
Պրուսիա,
Ֆրանսիա
և
այլն)
երկրները՝
1822 թ-ի Վերոնայի
կոնգրեսում՝
Թուրքիայի
դեմ
Հունաստանի
մղած
անկախության
պատերազմի
առիթով:
Արևելյան
հարցի
պատմությունն
սկսվել
է
XVIII դարի
վերջից
և
ավարտվել
Առաջին
համաշխարհային
պատերազմով
(1914–18 թթ.),
երբ
փլուզվեց
Օսմանյան
կայսրությունը:
Աշխարհամարտը
դարձել
էր
մեծ
տերությունների
շահերի
բախման
կիզակետ,
իսկ
Արևելյան
հարցի
հիմնախնդիրները՝
XVIII–XIX դարերի
միջազգային
հարաբերությունների
գլխավոր
առանցքը:
|