Մեծ մողոլի կայսրության դրոշն ու զինանշանը |
Հնդիսլամական կայսրություն, որն ընդգրկել է Հնդկաստանի, Պակիստանի և հարավային Աֆղանստանի տարածքները: Պետությունը հիմնադրել է Լենկ Թեմուրի թոռ Բաբուրը, որը 1523թ արշավելով Հնդկաստան՝ տապալեց դեռևս 1206թ-ից այստեղ հաստատված իրանական ծագում ունեցող Ղազնևիների հիմնադրած Դելիի սուլթանությունը: Այս ժամանակներից ի վեր Հնդկաստանում տարածում էր գտել իսլամը, որը բախվելով տեղական կրոնի՝ հինդուիզմի հետ կրոնական պատերազմի առիթ էր ստեղծել: Բաբուրն իրեն համարում էր Չինգիզ խանի հետնորդը, այդ պատճառով էլ երկիրն անվանեց Մեծ Մողոլի կայսրություն: Բաբուրն հաջորդեց իր թոռը՝ Ջալալադդին Մուհամմադ Աքբարը, որին Աքբար հավելյալ անունը տվեց հնդիկ ժողովուրդը՝ ի նշան նրա նկատմամբ ունեցած հարգանքի և սիրո: Ի տարբերություն իրեն նախորդող տիրակալներին, որոնք ամեն կերպ փորձում էին հնդիկներին հալածելով պետություն պահել՝ Աքբարը վարվեց ճիշտ հակառակ ձևով: Նա վերացրեց կրոնի համար վճարվող հարկը՝ գլխահարկը: Հարկի այս տեսակը մահմեդական տիրակալները սահմանում էին իրենց նվաճած ոչ մահմեդական երկրներում: Աքբարը հինդուիզմն հայտարարեց իսլամին համահավասար կրոն և արգելեց իր ենթականերին ճնշել հնդիկներին: Նա փորձեց տիրապետություն հաստատել՝ ժողովրդի սերը շահելով: Նրա ամենախելամիտ քայլը եղավ ամուսնությունը Ռաջաստանի արքայադուստր Ջոդհայի հետ, որը հնդկուհի էր և հինդուիզմ էր դավանում: Աքբարը, շատ էր սիրում իր կնոջը ամեն կերպ պաշտպանում էր նրան պալատական խարդավանքներից: Նա պարսկերեն թարգմանել տվեց հինդուիզմի գրքերը, որպեսզի ծանոթանա հնդկական մշակույթին, որին էլ ծանոթանալուց հետո ավելի շատ հարգեց հնդիկ ժողովրդին: Այս քայլերով Ջալալեդդին Մուհամադդին հնդիկները տվեցին բարեսրտի և իմաստունի իմաստ ունեցող Աքբար անունը, որն էլ նա սիրով ընդունեց:
Շահ Ջահան և Մումթազ Մահալ |
Աքբարին հաջորդեց Սելիմ-Ջահանգիրը, իսկ նրան՝ հաջորդեց իր որդին՝ Շահ Ջահանը, մի տիրակալ, որի մասին մենք արդեն խոսել ենք Թաջ Մահալի պատմության մեջ: Նա այն նույն շահն էր որ իր սիրելի կնոջ պատվին կառուցեց Հնդկաստանի այցեքարտը՝ Թաջ Մահալը: Շահ Ջահանն ընդլայնեց երկրի սահմանները և նվաճեց ողջ Ինդուստան թերակղզին, նրա օրոք երկիրն հասավ անասելի հզորության:
Աքբար և Ջոդհա |
Շահ Ջահանի որդին՝ Ջահանգիրը կամ որոշ աղբյուրների համաձայն՝ Աուրանգզեբը ևս իր հզորությամբ չզիջեց իր հորը և մատնելով հորը տնային կալանքի՝ շարունակեց իր նվաճումները: Մեծ մողոլի կայսրության վերջին հզոր շառավիղը Ջահանգիրի որդի Շահ Ջահանդարն էր:
1720-ական թվականներից սկսվեց Մեծ մողոլի կայսրության թուլացումը: Որոշ փադիշահեր սկսեցին առանձին պետություններ հիմնադրել և այս կերպ մասնատել կայսրությունը, հնդիկներից հետ չմնացին նաև աֆղանները, որոնք ևս իրենց անկախ հռչակեցին: Մեծ մողոլի կայսրության կործանումն արագացրին նաև Հնդկաստանի նոր տերերը՝ անգլիացիները: 1858թ-ին անգլիացիները գրոհով վերցրեցին Դելին և ձերբակալելով՝ աքսորեցին Մեծ մողոլի կայսրության վերջին փադիշահ Բահադուրին:
1720-ական թվականներից սկսվեց Մեծ մողոլի կայսրության թուլացումը: Որոշ փադիշահեր սկսեցին առանձին պետություններ հիմնադրել և այս կերպ մասնատել կայսրությունը, հնդիկներից հետ չմնացին նաև աֆղանները, որոնք ևս իրենց անկախ հռչակեցին: Մեծ մողոլի կայսրության կործանումն արագացրին նաև Հնդկաստանի նոր տերերը՝ անգլիացիները: 1858թ-ին անգլիացիները գրոհով վերցրեցին Դելին և ձերբակալելով՝ աքսորեցին Մեծ մողոլի կայսրության վերջին փադիշահ Բահադուրին:
Հնդկաստանում այսօր կան հակասական կարծիքներ Մեծ մողոլի կայսրության մասին, քանի որ ի վերջո դա օտարի տիրապետություն էր, սակայն քիչ չեն նաև բարձր գնահատականները՝ կապված շահերի՝ հնդիկ ժողովրդի նկատմամբ ունեցած վերաբերմունքի և նրանց շինարարական գործունեության վերաբերյալ:
Սյուզի Կարապետյան
Մեծ Մողոլի շահերի պատմությունը կինոարվեստում
<<Աքբար և Ջոդհա>> ֆիլմը |