Вторник, 21.05.2024, 22:15Приветствую Вас Гость

Պատանի Պատմագետների Ակումբ

Каталог файлов

Главная » Файлы » Հայոց Պատմություն » Ռեֆերատներ Կուրսայիններ և դիպլոմայիններ

Արաբական Ամիրայությունների գոյացումը Հայաստանում
[ Скачать с сервера (58.6 Kb) ] 12.12.2012, 00:39

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Բագրատունյանց Հայաստանի արաբական ամիրայությունների ուսումնասիրության հարցը կապված է մի կողմից Հայաստանում արաբական տիրապետության շրջանի և մյուս կողմից` Բագրատունյաց թագավորության պատմության հետ: Ուստի և նրանց պատմության ուսումնասիրության համար  որպես հիմք կարող են ծառայել թե մեկ և թե մյուս շրջանների աղբյուրները:

Պատմագիտական արժեք ներկայացնող թեմայի` <<Արաբական ամիրայությունների գոյացումը Հայաստանում>> լուսաբանման համար օգտագործել ենք հիմնահարցի վերաբերյալ առավել հուշագրավ գրքերը:[1]

Ռեֆերատի բովանդակությունն առավել պատկերավոր ներկայացնելու համար այն բաժանել ենք  կոնկրետ իմաստ ունեցող չորս գլուխների, որոնք փոխկապակցված են թեմայի լուսաբանման ողջ տրամաբանությամբ:

Թեման շարադրված է հետևյալ կառուցվածքով. Ներածություն, I գլուխ, II գլուխ, III գլուխ, IV գլուխ, վերջաբան և գրականության ցանկ:

Որպես կանոն` ռեֆերատի  <<ներածություն>> բաժնում ընդհանուր գծերով ներկայացվել է Բագրատունյաց Հայաստանում հաստատված արաբական ամիրայությունների առաջացման նախադրյալները, այդ ամիրայությունների և Հայոց թագավորության փոխհարաբերությունների հարցերը:

Ամիրայությունների առաջացման հարցը կապված է Հայաստանում արաբ գաղթականության հաստատման երևույթի հետ: Իրենց առաջացման սկզբնական շրջանում Հայաստանի արաբական ամիրայությունները պայքարում էին խալիֆայության դեմ` չդադարելով միևնույն ժամանակ հայ նախարարական տների դեմ պայքարելուց:

I գլխում ներկայացված է Հայաստանի նվաճումն արաբների կողմից: Մասնավորապես նշված է Հայաստանի դրությունը Օմայանների և նրանց հաջորդած Աբբասյանների հպատակության շրջանում:

II գլխում ամփոփ ներկայացված է արաբների գաղթը Հայաստան: Գլխում հանգամանորեն շարադրված է Սուլայմ ցեղը, նրա հաստատումը Բյուզանդիային սահմանամերձ  Հայաստանի գավառներում: Նշվել է նաև հայ նախարարական ուժերի զանգվածային արտագաղթի մասին:

III գլուխն իրենից ներկայացնում է Ջահհաֆյանների և Բագրատունինների հակամարտությունները, Այս գլխում ամփոփ նշված է նաև Հայաստանի հարևան Ատրպատականում ծայր առած Բաբեկի շարժման մասին, որն ուժգնորեն ցնցեց խալիֆայությունը:

Հիրավի, Բաբեկի շարժումն որոշակի քաղաքական աշխուժություն մտցրեց Հայաստանում:

IV գլխում նախ շարադրված է արաբ ոստիկան Աբու Սաիդի (Հայս Աբուսեթ) հարկահավաքությունն և Զուրարան ընտանիքի հաստատումը Աղձնիքում: Ապա ներկայացվել է Աբու Սաիդի II արշավանքը Հայաստան, որն ավարտվեց  վերջինիս մահով: IV գլուխը եզրափակվում է Բուղայի արշավանքներով:

Չորս գլուխները շարադրելուց հետո աշխատանքն ավարտել ենք վերջաբանով, ուր ներկայացված թեմայի արդիականությունն և նպատակը:

Աշխատանքի վերջում ներկայացված է այն աղբյուրները, որոնք օգտագործել ենք թեման շարադրելիս:



[1]Արամ Տեր-Ղևոնդյան, Արաբական ամիրայությունները Բագրատունյաց Հայաստանում, Երևան 1965թ.

Ժամկոչյան, Աբրահամյան, Մելիք-Բախշյան, Պողոսյան,  Հայ ժողովրդի պատմություն, Երևան, 1975թ.

Категория: Ռեֆերատներ Կուրսայիններ և դիպլոմայիններ | Добавил: Արայ
Просмотров: 993 | Загрузок: 277 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Категории раздела
Ռեֆերատներ Կուրսայիններ և դիպլոմայիններ [53]
Вход на сайт
Поиск
Наш опрос
Գնահատեք Մեր Աշխատանքները
Всего ответов: 172
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz