Воскресенье, 28.04.2024, 21:48Приветствую Вас Гость

Պատանի Պատմագետների Ակումբ

Каталог статей

Главная » Статьи » Мои статьи

Տաճարականներ

1307թ. Ֆրանսիայի տարածքում խմորումներ էին տեղի ունենում: Ֆիլիպ 4-րդ Գեղեցիկ թագավորը հրամայել էր ձերբակալել տաճարականների օրդենի բոլոր ասպետներին:

Տաճարական-ասպետի վահանը

 

Տաճարականների օրդենը ստեղծվել է Սուրբ Երկրում 1119թ.: Հենց օրդենի անվանումը պետք է հիշեցներ Սողոմոնի տաճարի մասին, որն ավիրվել էր դեռ հին ժամանակներում: Բնականաբար, կրոնական գիտակցությունը Սողոմոնի տաճարը համարում էր Հին Կտակարանի խորհրդանիշը` Երկնային Երուսաղեմի պատկերով, որտեղ պետք է ստեղծվեր "նոր” Տաճարը: Այսպիսով, տաճարականների գործունեության սիմվոլիկ հագեցվածությունը չափազանց հարուստ էր, և պետք է խոստովանել, որ նրանք ամբողջովին արդարացնում էին իրենց հետ կապվող հույսերը:

Ալ-Աքսա մզկիթը Երուսաղեմում: Ավելի վաղ այդ տեղում գտնվել է տաճարականների նստավայրը

 

Սակայն տաճարականները փառավորվել են ոչ միայն Տիրոջ Սուրբ գերեզմանի համար մղվող մարտերում: Իր գոյության հենց ամենասկզբից օրդենը պատասխանատու էր խաչակրաց արշավանքների ֆինանսական բաղադրիչի համար: Դա նպաստեց տաճարականների ֆինանսական բարեկեցության արագընթաց աճին: Հռոմի պապի թույլտվությամբ տաճարականներն ստացան մեծ արտոնություններ ֆինանսական գործառնություններ իրականացնելու հարցում: Այսպես, միջնադարում վաշխառությունն ու վարկ տալը համարվում էին անթույլատրելի, քանի որ, Եկեղեցու Հայրերի խոսքով, տոկոսով գումար տալը համարվում էր ժամանակի վաճառք, իսկ ժամանակը կարող է վաճառել միայն Աստված: Սակայն, քանի որ տաճարականները եկեղեցական օրդեն էին, այդ սահմանափակումը նրանց վրա չէր տարածվում: Ավելին, տաճարականներն առաջինը սկսեցին օգտագործել չեկերը և չեկային գրքույկները, առաջիններից մեկը սկսեցին կիրառել կրկնակի հաշվապահություն:

Ժակ դը Մոլե` տաճարականների օրդենի վերջին մագիստրը

 

Արդեն 13-րդ դարից սկսած, օրդենը լայնորեն տարածվեց Եվրոպայում` մոռացնել տալով իր սկզբնական գործառույթները: 1291 թվականից հետո, երբ ընկավ Սուրբ Երկրում խաչակիրների վերջին հենակետը` Ակրա ամրոցը, տաճարակններն իրենց ռազմական բազան տեղափոխեցին Կիպրոս, թեև նրանք արդեն վաղուց վերածվել էին ֆինանսիստների` Ֆրանսիայում գտնվող նստավայրով: Այն բանից հետո, երբ Ֆրանսիայում գահ բարձրացավ Ֆիլիպ 4-րդ Գեղեցիկը, նրա և օրդենի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին: Պետական գանձարանը միշտ աչքի էր ընկնում դրամական միջոցների անբավարարությամբ, այդ պատճառով թագավորը նախ որոշեց ուղղակի առճակատման գնալ Պապի հետ, իսկ այն բանից հետո, երբ տապալվեց Բոնիֆացիոս 8-րդը, թագավորը հասավ նրան, որ նոր Պապ ընտրվեց ֆրանսիացի Ռայմոն Բերտրան դը Գոն, որը ստացավ Կլիմենտ 5-րդ անունը:

Կլիմենտ 5-րդ

 

Ֆիլիպ 4-րդը վաղուց էր աչք դրել տաճարականների հսկայական հարստության վրա, այդ պատճառով նա որոշեց օգտագործել հարմար ժամանակը և օրդենից ստանալ հնարավորինս շատ դրամական միջոցներ: 1307թ. սեպտեմբերի 22-ին Թագավորական խորհուրդը հրամայեց ձերբակալել Ֆրանսիայում գտնվող բոլոր տաճարականներին: Պապը սկզբում հանդես եկավ դատական քննություն անցկացնելու անթույլատրելիության կոչով, սակայն արդյունքում ստիպված էր հանձնվել: 1307թ. հոկտեմբերի 13-ին սկսվեցին ձերբակալությունները: Տաճարականներին մեղադրեցին սարսափելի մեղքերի մեջ: Նրանց նկատմամբ կիրառում էին խիստ պատժամիջոցներ, որի արդյունքում շատ տաճարականներ տանջամահ արվեցին: Բնականաբար, տանջանքների ներքո տաճարականներն ընդունում էին իրենց մեղքերը:

Տաճարականների ողջակիզումը

 

Հռոմի պապը ֆրանսիական թագավորի հաղթարշավը տաճարականների նկատմամբ ընդունեց որպես իր իշխանությունը սահմանափակելու փորձ և այդ պատճառով հենց ինքը նոյեմբերի 22-ին կոչ արեց սկսել օրդենի հանցագործությունների համատեղ քննություն: Դրանով Կլիմենտը ցանկանում էր հիշեցնել Ֆիլիպին եկեղեցու ավելի բարձր դիրքի մասին, որի գործերի մեջ թագավորն իրավունք չունի միջամտել: Դրանից հետո սկսվեցին նոր հետաքննություններ: Դրանք իրականացնում էին տեղացի եպիսկոպոսները, որոնք առավելապես ներկայացնում էին ֆրանսիական թագավորի շահերը: Զարմանալի չէ, որ հարցաքննություններն իրականացվում էին ավելի խիստ տանջանքների գործադրմամբ: Սակայն 1309թ. գործը որոշեց քննել հատուկ պապական հանձնաժողովը, որի առջև տաճարականները հանդես էին գալիս ի պաշտպանություն իրենց օրդենի և մատնանշում էին այն բոլոր հալածանքները, որոնք նրանց ստիպել էին խոստովանել իրենց մեղքը: Այդ պատճառով էլ որոշվեց հրավիրել Եկեղեցական ժողով, որը պետք է վերջնական որոշում կայացներ "տաճարականների գործով”: 1311թ. վերջում կայացավ Վիեննայի Ժողովը, որում տաճարականները ճանաչվեցին հերետիկոսներ: 1312թ. մայիսի 22-ին օրդենը լուծարվեց, իսկ նրանց ողջ հարստությունը փոխանցվեց մեկ այլ եկեղեցական օրդենի, որից Ֆիլիպ 4-րդը ստացավ խոշոր մասնաբաժին` որպես "դատական ծախսեր”: Տաճարականները դատապարտվեցին տարբեր ժամկետներով բանտարկության, իսկ նրանց առաջնորդներն արդեն 1314թ. դատապարտվեցին մահապատժի:

Երկու տաճարականների ողջակիզումը

 

Օրդենի ջախջախումից հետո դրա շուրջ տարածվեցին բազում լեգենդներ, որոնց թվում է այն, թե նրանք հայտնաբերել և պահել են Սուրբ գավաթը: Բնականաբար, այդպիսի լեգենդները չունեն հիմնավոր փաստարկներ: Սակայն դրանք միայն նպաստեցին արևմտյան միջնադարի ամենախորհրդավոր և ամենաողբերգական օրդենի նկատմամբ հանրային հետաքրքրության աճին:

Հիշեցնենք, որ տաճարականները կամ տամպլիերները (ֆրանսերեն «temple»՝ «տաճար» բառից), որոնց անվանում են նաև «Քրիստոսի և Սողոմոնի տաճարի չքավոր ասպետներ», ներկայացուցիչներն էին հոգևոր-ասպետական կաթոլիկական օրդենի, որը հիմնվել է 1119թ. Երուսաղեմում՝ Խաչակրաց առաջին արշավանքից հետո: Օրդենի հիմնական նպատակը Երուսաղեմ այցելող ուխտավորներին մահմեդականներից պաշտպանելն էր: 12-13-րդ դդ. օրդենը վայելում էր Եկեղեցու և միապետների լիակատար աջակցությունը, օգտվում էր բազմաթիվ արտոնություններից և աստիճանաբար հարստացավ ու ձեռք բերեց մեծ ազդեցություն: Սակայն 1307-1314թթ. Ֆրանսիայի արքա Ֆիլիպ Չորրորդի նախաձեռնությամբ տաճարականների օրդենի անդամները ձերբակալվում են: Նրանց մեղադրում են կռապաշտության, հերձվածողության, խաչը անարգելու, համասեռամոլությամբ զբաղվելու, սատանայապաշտական ծեսեր կատարելու մեջ: Օրդենի անդամներից շատերը, այդ թվում՝ մեծ մագիստրը (օրդենի ղեկավարը) մահապատժի են ենթարկվում, և 1312թ. Հռոմի Կլիմենտ Հինգերորդ պապը լուծարում է օրդենը: Ըստ ենթադրությունների՝ տաճարականների օրդենը անցնում է ընդհատակ, ընդունում կազմակերպչական այլ ձևեր, մասնավորապես՝ միաձուլվում մասոնական կառույցներին և սկսում պայքարել միապետական իշխանության դեմ: Հետագա դարերում տեղի ունեցած բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունները համարվում են տաճարականների և մասոնների գաղափարական ու կազմակերպչական աշխատանքի ու համառ պայքարի արդյունքը: Կարծիք կա, որ տաճարականների գաղափարական իդեալը տարբեր կրոնների՝ հուդայականության, քրիստոնեության, մահմեդականության սինթեզից համաշխարհային նոր կրոն ու միասնական մշակույթ, իսկ տարբեր ազգերի միաձուլումից՝ համաշխարհային մեկ ազգ ստեղծելն է: Ըստ այդմ, տաճարականներն ու մասոնները համարվում են լիբերալիզմի (ազատականության) արժեքների ջատագով:

Категория: Мои статьи | Добавил: Արայ (11.01.2013)
Просмотров: 1658 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Категории раздела
Мои статьи [10]
Հայոց Արքաններ և Արքայատներ [2]
Հայկական տոներ և ծիսակատարություններ [0]
Ճարտարապետություն [1]
Մշակույթի պատմություն [4]
Вход на сайт
Поиск
Наш опрос
Գնահատեք Մեր Աշխատանքները
Всего ответов: 172
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz