Воскресенье, 28.04.2024, 21:36Приветствую Вас Гость

Պատանի Պատմագետների Ակումբ

Каталог статей

Главная » Статьи » Ճարտարապետություն » Հայոց ՊԱտմություն

ՑԱՂԱՑ ՔԱՐ ՎԱՆՔ

ՑԱՂԱՑ ՔԱՐ ՎԱՆՔ, Ցախաց  քարի վանք, ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղից մոտ 6 կմ հյուսիս-արևելք, բարձրադիր սարավանդի վրա: Ըստ XI դ.Ցաղաց Քար պատմիչ Ստեփանոս Տարոնեցու, վանքը հիմնադրվել է Հայոց Աբաս Բագրատունի թագավորի օրոք (929–953): Ստեփանոս արք. Օրբելյանը Ցաղաց քար վանքը անվանել է «բարձրահռչակ և սուրբ առաքին արան»: Վանքի համալիրը կազմված է շինությունների երկու խմբից: Պարսպափակ բակով, կոպտատաշ բազալտից կառուցված արմ. խմբի (այժմ՝ կիսավեր) հվ. կողմում միանավ, թաղածածկ Ս. Հովհաննես եկեղեցին է (989) և մատուռը, հս. կողմում՝ քառախորան, չորս անկյուններում ավանդատներով կենտրոնագմբեթ Ս. Աստվածածին եկեղեցին (X դ.), որին հվ-ից կից է սյունասրահը, իսկ արմ-ից՝ երկայնական պատերում խոշոր կամարակապ խորշերով գավիթը: 

Ցաղաց քար վանքի համալիրի արլ. խմբում կանգուն են 1041-ին Վարդիկ վանահոր՝ սրբատաշ բազալտից կառուցած երկու եկեղեցի: Արմ. կողմում ներքուստ խաչաձև,Ցաղաց Քար վանքային համալիր:չորս անկյուններում ավանդատներով գմբեթավոր Ս. Կարապետ եկեղեցին է, որի հս. ճակատի վերին մասում առյուծի և ցուլի մենամարտը  ներկայացնող խոշոր հարթաքանդակն է, իսկ ճոխ մշակում ունեցող շքամուտքով հվ. պատի վերևում՝ ճիրաններում խոյ բռնած թևատարած արծվի քանդակը (այժմ՝ ցած ընկած): Դեպի հս-արլ. Ս. Հովհաննես փոքր, թաղածածկ եկեղեցին է, որի գավթի վրա բարձրացող մատուռը, նրա երկու  կողքերին դրված գեղաքանդակ խաչքարերը և երկկամար խորշը կազմում են կառույցի երկրորդ հարկը: 

Ցաղաց քար վանքը 1051-ին՝ Վարդից և 1211-ին Գրիգոր իշխանից որպես նվիրատվություն այգիներ է ստացել: 1222-ին նորոգվել է Ս. Աստվածածին եկեղեցին: 1251-ին իշխան Տարսայիճ Օրբելյանը Ցաղաց քար վանքին նվիրել է Գեղարքունիքի Գառնակեր գ., 1317-ին իշխան Էաչի Պռոշյանը՝ Սրկղոնքի իր ձեռատունկ այգին: 

Ցաղաց քար վանքում XV դ. գործել է գրչատուն, որտեղ ընդօրինակվել են. 1437-ին՝ Շարակնոց, 1463-ին և 1492-ին՝ Ավետարաններ, 1483-ին՝ Տոնացույց: 

                                                                                 

Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ  1027: 

Տես նաև՝

Ստեփանոս Տարոնացի Ասողիկ, Տիեզերական պատմություն, Ե., 2000:

Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Ե., 1986:

Ալիշան Ղ., Սիսական, Վնտ., 1893:

Լալայան Ե., Վայոց ձոր. նշանավոր վանքեր, ԱՀ, գիրք 26, Թ., 1916:

Մնացականյան Ս., Հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցը, Ե., 1960: Դիվան հայ վիմագրության, պր. 3, Ե., 1967:

Материалы по археологии Кавказа, в. 13, М., 1916.

Категория: Հայոց ՊԱտմություն | Добавил: Արայ (19.12.2012)
Просмотров: 1017 | Комментарии: 1 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Категории раздела
Հայոց ՊԱտմություն [1]
Вход на сайт
Поиск
Наш опрос
Գնահատեք Մեր Աշխատանքները
Всего ответов: 172
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz