Суббота, 27.04.2024, 22:24Приветствую Вас Гость

Պատանի Պատմագետների Ակումբ

Каталог статей

Главная » Статьи » Մշակույթի պատմություն » Հայ Մեծամեծերն

Հայոց ժառանգորդ թագուհիները

Հայոց պատմության մեջ  մենք շատ ենք  ունեցել թագուհիներ, որոնք եղել են հայտնի իշխանական ընտանիքների իշխանադուստրեր և ամուսնանալով հայոց արքայազնների հետ՝ դարձել են թագուհի, բայց որ հորից հետո դուստրը ժառանգեր գահը, կամ մինչև հոր մահը նրա կտակի համաձայն  դառնար տոհմական թագուհի՝ այսպիսի դեպքերն իրոք որ բացառիկ են եղել հայոց պատմության մեջ, որոնք ապացուցում են, որ կինն էլ  կարող է լինել հայ գենի շարունակող և երկրի ղեկավար:

Էրատո թագուհի
Արտաշեսյան
Էրատո  թագուհի Արտաշեսյան . Մեծ Հայքի թագուհի, ծննդյան և մահվան թվերը ցավոք անհայտ են, անհայտ է նաև նրա ծնվելու կոնկրետ վայրը: Եղել է Արտաշեսյան  դինաստիայի վերջին  ներկայացուցիչը, Տիգրան 3-րդի դուստրը և Տիգրան 4-րդի քույրը: Կից ներկայացված թագուհու պատկերը վերականգնված է ըստ Էրատոյի և եղբոր՝ Տիգրան 4-րդի համատեղ արծաթյա դրամի, որի մի կողմում պատկերված է Տիգրան 4-րդը, իսկ դրամի դարձ երեսին պատկերված է քույրը՝ <<Էրատո թագուհի հայոց>> մակագրությամբ:
Անտարակույս հարցեր են առաջանում, թե ո՞րն էր եղբոր հետ միասին Էրատոյին գահին բարձրացնելու նպատակը, ենթադրությունները թույլ են տալիս հասկանալու, որ դրա պատճառներից մեկը ամենայն հավանականությամբ Էրատոյի ղեկավարելու ընդունակություններն են եղել և եղբորն ամեն հարցում սատար կանգնելու պատրաստակամությունը:  Ցավոք Էրատոյի գահակալման մասին մեզ շատ քիչ տեղեկություներ են հասել, իսկ հասած տեղեկություններն էլ կցկտուր են և ամբողջությամն չեն բնութագրում թագուհու կերպարը:
Էրատոյի գահակալման շրջանն անչափ հակասական և բարդ էր Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորության համար: Մի կողմից աշխարհակալ Հռոմ, մյուս կողմից՝ Պարթևստան, հայոց գահակալներն ի դեմս Տիգրան 3-րդ-ի, ապա՝ նաև ի դեմս նրա որդու և դստեր՝ Էրատոյի ու Տիգրան 4-րդի նպատակ ունեին զերծ պահելու թագավորությունը վերահաս կործանումից: Դժվարությունները հաջորդում էին մեկը մյուսին արդյունքում Հռոմի աշխարհակալական նկրտումներին վերջ չկար:. Օգոստոս կայսրը չբավարարվելով Արտաշես 2-րդի սպանությամբ՝ մ.թ.ա. 5թ. գահընկեց արեց Տիգրան 4-րդին և գահին բարձրացրեց նրա հռոմեասեր հորեղբորը՝ Արտավազդ 3-րդին, սակայն հայոց ավագանին  չհանդուրժեց և վերստին գահի վրա վերականգնվեց Տիգրան 4-րդը, գահ բարձրացավ նաև Էրատոն: Էրատոն և Տիգրանը միասին կառավարեցին մ.թ.ա. 2-1թթ: Մթ.1թ.-ին Հայաստան ներխուժած հյուսիսային լեռանականների դեմ մղված ճակատամարտում Տիգրան 4-րդը զոհվեց, իսկ Էրատոն հրաժարվեց գահից, սակայն սա դեռ վերջը չէր: Էրատոն մեկ անգամ էլ գահակալեց 6-12թթ: Այս անգամ նա գահակալեց միանձնյա՝ որպես վերջին Արտաշեսյան: Սակայն խառնակ այս ժամանակներում նրան  այդպես էլ չհաջողվեց թագավորությունը փրկել, քանի որ այլևս Արտաշեսյան արական ներկայացուցիչ չկար, Էրատոն իրավմամբ վերջինն էր և նրա զավակները չէին կարող Արտաշեսյան համարվել  : 

Զաբել թագուհի Ռուբինյան
Վարդգես Սուրենյանցի <<Զաբել թագուհու վերադարձը>>

Զաբել թագուհի Ռուբինյան  Կիլիկյան Հայաստանի Հայոց թագուհի, ծնվել է 1215թ. Կիլիկիայի Սիս մայրաքաղաքում ժառանգել է հոր՝ Լևոն 2-րդ Մեծագործի գահը, որը զրկել էր գահից թուլամորթ Ռուբեն Ռայմոնդին, որը Լևոն 2-րդի եղբոր՝ Ռուբենի դուստր Ալիսի և Անտիոքի գահաժառանգ Ռայմոնդի որդին էր: Ըստ Լևոն 2-րդի և Անտիոքի դուքս Բուհեմունդի  դաշինքի Ակիսից և Ռայմոնդից ծնված որդին՝ Ռուբեն Ռայմոնդը պետք է ժառանգեր Անտիոքի և Կիլիկիայի գահը, սակայն վերջինիս Լևոն 2-րդը բարեբախտաբար զրկեց գահից և գահը կտակեց իր մանկահասակ դստերը՝ 4 ամյա արքայադուստր Զաբելին: Փոքրիկ թագուհու խնամակալ է դառնում Կոստանդին գունդստաբլը, որը Հեթումյան տոհմի իշխան էր: Մինչև թագուհին կմեծանար՝ նա էր կառավարում երկիրը: Սա Կիլիկիայի համար ռազմաքաղաքական բարդ ժամանակաշրջան էր՝ խաչակրաց 5-րդ արշավանք, տարածաշրջանում բախումներ: 1219թ մայիսի 2-ին Զաբելը թագադրվում է որպես Կիլիկիայի հայոց թագուհի: Կոստանդին գունդստաբլը 1222թ. քաղաքական նկատառումներով մանկահասակ թագուհուն ամուսնացնում է Անտիոքի դքսի որդու՝ Ֆիլիպի հետ, սակայն ֆիլիպը թագուհու համար ճիշտ ուղեկից չէր, քանի որ հայասեր չէր, չարաշահումներ էր անում և արքունիքը լցրել էր խաչակիր ասպետներով: Նա 1225թ.-ին սպանվում է մարտում: Այս անգամ Կոստանդին Գունդստաբլն իրագործում է իր վաղեմի ծրագիրը և 1226թ. հունիսին Տարսոն քաղաքի Սուրբ Սոֆիա տաճարում 11-ամյա Զաբել թագուհուն ամուսնացնում է  իր որդու՝ Լամբրոնի տեր Հեթումի հետ: Ընթերցողի մեջ հավանաբար հարց կառաջանա, թե ինչո՞ւ էին թագուհուն այսքան փոքր տարիքում ամուսնացնում: Ամուսնությունն այստեղ ուներ ոչ թե զուտ մեր հասկացած ամուսնության, այլ՝ քաղաքական նպատակ: Հեթումը դառնում է ոչ թե միանձնյա թագավոր, այլ ընդամենը Զաբել թագուհու գահակիցը, քանի որ օրենքի առաջ միապետը Զաբել թագուհին էր: Երբ արդեն Զաբելը չափահաս էր, նրանց ամուսնությունն արդեն իսկապես հաստատվեց և Հեթումն ու Զաբելը միասին ունեցան 3 որդի և 5 դուստր, որոնցից մեկը հետագայում գահակալեց Լևոն 3-րդ անունով: Զաբել թագուհին աչքի է ընկել քաղաքական ու հասարակական մեծ գործունեությամբ: Երիտասարդ, խելացի թագուհուն երկրի կառավարման հարցում օգնում էր գահակից ամուսինը՝ Հեթումը, իսկ նրա հայր Կոստանդին գունդստաբլը ընդմիշտ հավատարիմ ծառայեց հայոց գահին: Պատմության մեջ հիշատակություն կա 1241թ Զաբել թագուհու կողմից Սիս մայրաքաղաքում հիվանդանոցի կառուցման մասին, որը  Միջին Արևելքում և նույնիսկ Եվրոպայում համարվում էր առաջինը: Այստեղ բոլոր հիվանդներն ունեին անվճար բուժվելու հնարավորություն: Զաբելի կառավարման շրջանն իրոք մեծ վերածննդի շրջան էր, այս շրջանում էր, որ թագուհու հովանու տակ այստեղ գործում էին նշանավոր գիտնականներ և մշակութային գործիչներ Մխիթար Հերացին, Թորոս Ռոսլինը, Վարդան Այգեկցին, Սարգիս Պիծակը և այլք:
Խելացի և իմաստուն թագուհին ինչպես նրան բնութագրել են ժամանակակիցները մահացավ 1252թ.-ին՝ երիտասարդ տարիքում 37 տարեկանում: Նրա մարմինն ամփոփեցին Դրազարկի թագավորական դամբարանում: Զաբել թագուհին Էրատոյի նման իր դինաստիայի վերջին ներկայացուցիչն էր՝ վերջին Ռուբինյանը, իսկ նրանից ծնված երեխաներն արդեն նոր՝ Հեթումյան դինաստիայի ներկայացուցիչներ էին:
Категория: Հայ Մեծամեծերն | Добавил: Արայ (01.05.2013)
Просмотров: 2202 | Комментарии: 4 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Категории раздела
Հայ Մեծամեծերն [4]
Вход на сайт
Поиск
Наш опрос
Գնահատեք Մեր Աշխատանքները
Всего ответов: 172
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz