1876թ. նոյեմբերի 12- ին Թուրքիայում հրապարակվեց Միդհատյան սահմանադրությունը
1876թ. նոյեմբերի 12-ին Թուրքիայում հրապարակվեց սահմանադրություն, որը մեծ վեզիր Միդհատի անունով կոչվեց Միդհատյան:
Հայտնի է, որ 1876 թ. իրենց ստեղծած սահմանադրությունն ընդունել տալու փոխհամաձայնությամբ «Նոր օսմանները» գահ բարձրացրին Աբդուլ Համիդ II-ին: Սակայն վերջինս, ամրապնդելով իր դիրքերը, կարճ ժամանակից հետո չեղյալ հայտարարեց սահմանադրությունը, ցրեց խորհրդարանը և երկրում վերականգնեց միանձնյա բռնակալական վարչակարգը:
Դա խորացնում է «Նոր օսմանների» և սուլթանի հակասությունները: Վերջինս շատ ընդդիմադիրների բանտ է նետում կամ աքսորում, մյուսները հեռանում են երկրից և ապաստանում Եվրոպայում, հիմնականում՝ Ֆրանսիայում: Եվրոպայում նրանք ստանում են «Երիտասարդ թուրքեր» անվանումը և այդպես էլ կոչվում հետագայում:
Երիտթուրքերը Եվրոպայում հիմնում են իրենց հրատարակչությունները և լույս ընծայում թերթեր ու ամսագրեր, որոնցում աշխատում էին թուրք մտավորականությանը և ուսանող երիտասարդությանը համոզել, որ աջակցեն իրենց՝ վերականգնելու 1876 թ. ահմանադրությունը, քննադատում էին Աբդուլ Համիդի վարչակարգը և երկրի իրավիճակը: