| ԱՀՄԵԴ ՋԵՄԱԼ ՓԱՇԱ 1872-1922
Հայոց ցեղասպանության կազմակերպիչ
«Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ, Ծովային նախարար
1914թ. Սիրիայում թուրքական 4-րդ բանակի հրամանատար
1919թ. Օսմանյան ռազմական արտակարգ ատյանի կողմից դատապարտվել է մահապատժի
1922թ. հուլիսին սպանվել է Արտաշես Գևորգյանի և Պետրոս Տեր Պողոսյանի կողմից
"Մսագործ" Ջեմալ փաշայի դիակը Թիֆլիսի մորգում 1922 թվականի հուլիսի 22-ին: Նեմեսիս գործողության շրջանակներում Թիֆլիսում Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը սպանեցին Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալ փաշային, որին դաժանության համար «մսագործ» էին անվանում: Այդ գործողությանը մասնակցել են նաև Ստեփան Ծաղիկյանը և Զարեհ Մելիք-Շահնազարյանցը
Արտաշես Գևորգյան Պետրոս Տեր-Պողոսյան Ստեփան Ծաղիկյան Երկու Խոտորջուրցի երիտասարդներ՝ Արտաշես Գևորգյանը և Պետրոս Տեր-Պողոսյանը Ստեփան Ծաղիկյանի հետ ահաբեկում են Ջեմալ Փաշային և իր երկու թիկնապահներին, Թիֆլիսում, օրը ցերեկով, Զեկայի շենքի առջև: Իրենց այս արարքի խիզախությունն ապշեցնում է բոլորին: Այդ առիթով Չեկայի պետ Բերիան ասում է` «Սա դաշնակցական տեռոր է» |