1.Նեմեսիս գործողություն «Նեմեսիս» – գործողություն՝ որի նպատակն էր պատժել 1915 թվականի հայերի ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող Երիտթուրական պարագլուխներին, 1918 թվականի Բաքվի հայկական ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործակցած հայ դավաճաններին: Կազմակեպել է Հայ Հեղափոխական Դաշնակցությունը: Ծրագիրը Նեմեսիս է կոչվել հին հունական վրեժխնդրության աստվածուհու անունով: 2.Կազմակերպումը Գործողության կատարման որոշումը կայացվել է 1919 թվականին Երևանում Հայ Հեղափոխական Դաշնակցության IX ընդհանուր ժողովում, որոշվել է ի կատար ածել երիտթուրք պարագլուխների նկատմամբ դատավճիռը: Նշվել է ցեղասպանության հանցագործների 650 անուն, որոնցից առանձնացվել են 41 գլխավոր հանցագործները: «Նեմեսիս » գործողությունն իրականացնելու համար ստեղծվել են պատասխանատու մարմին (ղեկավար` ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Արմեն Գարո) և հատուկ Ֆոնդ (ղեկավար` Շահան Սաթճակլյան): Գործողության օպերատիվ ղեկավարությունն ու նյութական ապահովումը իրագործելու էին Շահան Նաթալին և Գրիգոր Մերջանովը: Հանցագործներին հայտնաբերելու գործը ղեկավարելու էր Հրաչ Փափազյանը, որը որպես թուրք ուսանող կարողացել էր թափանցել երիտթուրք վտարանդիական բարձր շրջաններ: «Նեմեսիս» գործողությունը նախապատրաստվել է մանրամասնորեն: Գործուղության կազմակերպչական կենտրոններն էին Կոստանդնուպոլսի «Ճակատամարտ» և Բոստոնի «Դրոշակ» թերթերի խմբագրատները: Վրիժառուների խմբերը յուրաքանչյուրում 3-5 մարդ, հետապնդելու էին կոնկրետ հանցագործին և հարմար պահին դատավճիռն ի կատար էին ածելու: Գործողության կազմակերպիչները նշում էին, որ կատարում են 1919 թվականի Կոստանդնուպոլսի դատարանի որոշումը՝ ըստ որի հեռակա մահվան էին դատապարտվել հայերի ցեղասպանությունը կազմակերպիչներ՝ Թալեաթը, Էնվերը, Նազիմը, Ջեմալը, Բեհաէդդին Շաքիրը և ուրիշները: Նրանք մեղադրվում էին Թուրքիան պատերազմի մեջ ներքաշելու, հայերի տեղահանությունն ու ցեղասպանությունը կազմակերպելու մեջ: 3.Հիմնական գործողությունները -1921 թվականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում սպանել է Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար Թալեաթին: 1921 թվականի հունիսին Բեռլինում կայացել է Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը, և դատարանը արդարացրել է նրան: -1921 թվականի դեկտեմբերի 5-ին Արշավիր Շիրակյանը Հռոմում սպանել է երիտթուրքական կուսակցության առաջին կաբինետի ղեկավար Սայիդ Հալիմին: -1922 թվականի ապրիլի 17-ին Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը Բեռլինում վերացրել են Տրապիզոնի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմիին, որի հրամանով Տրապիզոնում 15000 հայ երեխաների ծովում խեղդել էին, և «Թեշքիալաթվականը և մահսուսե» կազմակերպության հիմնադիր Բեհաէդդին Շաքիրին: Այդ գործողության ժամանակ սպանվել է նաև վեևջինիս թիկնապահներից մեկը: -1922 թվականի հուլիսի 25-ին Թիֆլիսում Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը սպանել են Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալին, որին դաժանության համար «մսագործ» էին անվանում:» Այդ գործողությանը մասնակցել են նաև Ստեփան Ծաղիկյանը և Զարեհ Մելիք-Շահնազարյանցը: -1920 թվականի հունիսի 19-ին Արամ Երկանյանը գնդակահարել է Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկիին և վիրավորել նրա ընկեր Խան Մահմադովին, Բաքվի խորհրդարանի «Մուսսավաթ» կուսակցության նախկին հիմնադիր: Երկանյանի գործընկերը գործողության ժամանակ եղել է Միսակ Կիրակոսյանը -1921 թվականի հուլիսի 21-ին Միսակ Թոռլակյանը Կոստանդնուպոլսում սպանել է Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բիհբութ Ժիվանշիր Խանին: Թոռլակյանի գործընկերներն էին Երվանդ Ֆունդուկյանն ու Հարություն Հարությունյանը: Անգլիական Ռազմական Դատարանը դատել է Թոռլակյանին և արդարացրել՝ որպես անմեղսունակ: 4.Դավաճանների սպանությունը 1920 թվականին «Նեմեսիս» գործողության շրջանակներում, դատապարտվել և գնդակահարվել են մի շարք հայ դավաճաններ. -1920 թվականին Սողոմոն Թեհլերյանը սպանել է Կոստանդնուպոլսում Թուրքիայի գաղտնի ոստիկանության քաղաքական ղեկավար Մկրտիչ Հարությունյանին: -1920 թվականի մարտի 27-ին Արշավիր Շիրակյանը գնդակահարել է Կոստանդնուպոլսում Վահե Իհսսանին (Եսայան): Իհսսանը թուրքերի համար կազմել էր Կոստանդնուպոլսի հայ մտավորականների ցուցակ որոնք սպանվեցին 1915 թվականին: -1914 թվականին Հնչակյան կուսակցությունը կազմակերպել էր ընդհանուր համագումար Ռումինիայում, Թալեաթին մահափորձ կազմակերպելու համար: Ադուր Յասյանը դավաճանեց հայերին և Հնչակյան կուսակցության 21 անդամներ սպանվեցին: Արշակ Եզդանյանը գնդակահարեց դավաճան Յասյանին: 5.Չկայացած դատավճիռներ -Դատավճռի ցուցակը գլխավորում էին Թուրքիայի նախկին ռազմական նախարար Էնվերը և «Միություն և Առաջադիմություն կուսակցության» կոմիտեի գերագույն քարտուղար Նազիմը: Նրանց հետապնդում էին, բայց մահապատիժը չիրականացավ: Էնվերը Գերմանիայից Բաքվով անցել էր Միջին Ասիա: Այստեղ նա ղեկավարել է հակախորհրդական բասմաչական շարժումը: 1922 թվականին կարմիր բանակի հրամանատր Հակոբ Մելքումովը գնդակահարել է Էնվերին Տաջիկստանում: -Նազիմը վերադարձավ Թուրքիա, որտեղ կարճ ժամանակ անց Քեմալ Աթաթուրքի դեմ մահափորձի համար մահապատժի ենթարկվեց: 6.Գործողության մասնակիցները
Շահան Նաթալի (կեղծանունը՝ Նեմեսիս), (1884-1983) Հայ հասարակական-քաղաքական գործիչ, գրող և փիլիսոփա Շահան Նաթալին ծնվել է Խարբերդի Ուսենիկ գյուղում (Արևմտյան Հայաստանում) 1884 թվականին: Նախնական կրթությունը ստացել է տեղի հայկական դպրոցում: 1894-1896 թվականների հայկական ջարդերի ժամանակ հայրը, քեռին և մի քանի ազգականներ սպանվում են: 11-ամյա Հակոբը երեք օր ապաստանում է հարևան հույների մոտ և փրկվում: Ջարդերից հետո ուրիշ որբերի հետ տեղափոխվում է Կոստանդնուպոլիս՝ Ս. Հովհաննես որբանոց: Ոսումը շարունակում է այդտեղ: Հարուստ հայ բարեկամները Նյու Յորքից որդեգրում են նրան և նա մինչև 1900 թվականը ապրում է Նյու Յորքում և սովորում Բերբերյան ակադեմիայում: 1901 թվականին վերադառնում է Խարբերդ դասավանդում եկեղեցուն կից դպրոցում: 1904 թվականին ընդունվում է Հայ հեղափոխական Դաշնակցության շարքերը: Նույն տարի մեկնում է ԱՄՆ, որտեղ երեք տարի աշխատում է կոշիկի գործարանում: 1908թվականին Սահմանադրության ընդունումից հետո վերադառնում է Թուրքիա: Սակայն 1909 թվականի ապրիլի 1-ից մինչև 14-ը տեղի ունեցած երիտթուրքական առաջին զանգվածային կոտորածներից հետո տեղափոխվում է ԱՄՆ: 1909-1912 թվականներին սովորում է Բոստոնի համալսարանում: Շահան Նաթալին Գրիգոր Մերջանովի հետ հանդիսացավ 1915 թվականի հայերի ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող երիտթուրքական պարագլուխներին վերացնելու «Նեմեսիս» գործողության կազմակերպողն ու ոգեշնչողը: Շահան Նաթալին մտածում էր ահաբեկչական և զինված պայքարի միջոցով ստիպել Թուրքիային ընդունել հայ փախստականների Արևմտյան Հայաստան վերադառնալու իրավունքը: Այդ հարցում Հայ հեղափոխական Դաշնակցության հետ տարաձայնությունների պատճառով 1920 թվականին դուրս եկավ Բյուրոյից և կուսակցությունից: 1970-ական թվականներին ողջունել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի ստեղծումը: Արմեն Գարո (Գարեգին Պաստերմաջյան) (1872—1923) Հասարակական-քաղաքական գործիչ։ Հայաստանի Հնչակյան կուսակցության անդամ, մասնակցել է Զեյթունի ապստամբությանն օժանդակելու գործին, ուսանել է Ժնևում և ստացել բնագիտության ու քիմիայի դոկտորի աստիճան: 1908 թ. ընդգրկվել է թուրքական խորհրդարանի կազմում, 1914 թ. անցել Կովկաս և մասնակցել կամավորական շարժմանը։ Կարևոր դերակատարում է ունեցել «Նեմեսիս» գործողության ղեկավարման մեջ։
Միսաք Թորլաքյան (1894 -1968) Հայ վրիժառու, ՀՅԴ անդամ: Հայ ազատագրական պայքար է մտել 17 տարեկանում` կազմակերպելով մահմեդական լազերի դեմ պայքարող հայ վրիժառուների խումբ, որը զբաղվել է նաև զենք ու զինամթերք հայթայթելով: Առաջին աշխարհամարտի տարիներին, խուսափելով թուրքական զինծառայությունից, ապաստանել է լեռներում: 1915-18թթ. ծառայել է ռուսական բանակում որպես հետախույզ: 1921 թվականի հուլիսի 18-ին Միսակ Թոռլակյանը Կոստանդնուպոլսում ոչնչացրել է Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բիհբութ Ժիվանշիր Խանին: Թորլակյանի գործընկերներն էին Երվանդ Ֆունդուկյանն ու Հարություն Հարությունյանը: Անգլիական Ռազմական Դատարանը դատել է Թոռլակյանին և արդարացրել՝ որպես անմեղսունակ, նրա արարքը բնորոշելով որպես արտակարգ հուզմունքի վիճակում կատարված սպանություն: 1921թ. հոկտեմբերին անցել է Հունաստան, ապա Բելգրադ ու Բուխարեստ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ղրիմում և Նովորոսիյսկում գերությունից է ազատել բազմաթիվ հայերի: Հետպատերազմյան տարիներին ապրել է Շտուտգարտում (Գերմանիա), իսկ 1952թ. տեղափոխվել Քալիֆորնիա:
Արշավիր Շիրակյան (1902 -1973) Հայ վրիժառու, ՀՅԴ անդամ: Կամավոր կերպով ներգրավվել է Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած երիտթուրքական ղեկավարների ահաբեկման գործին («Նեմեսիս» գործողություն): 1921թ. Հռոմում ահաբեկել է 1915թ. Օսմանյան կայսրության մեծ վեզիր (կառավարության ղեկավար) Սայիդ Հալիմ փաշային: 1922թ. ապրիլի 17-ին Բեռլինում Արամ Երկանյանի հետ ոչնչացրել է Բեհաէդդին Շաքիրին ու Ջեմալ Ազմիին: 1923թ. հաստատվելէ ԱՄՆ-ում, որտեղ ապրել ու գործել է մինչև մահը:
Արամ Երկանյան (1895 -1930) Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի, ՀՅԴ անդամ: 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ նրան հաջողվում է խուսափել տեղահանումից և անցնել Կովկաս: 1917թ. կամավոր զինվորագրվում է հայկական բանակին, 1918թ. նշանակվում է Կարին-Դերջան ճանապարհի ռազմակայանի պետ, որին վստահված էր ռուս զորքերի թողած պահեստների պահպանումը: 1918թ. մայիսին մասնակցում է Բաշ-Ապարանի ճակատամարտին որպես դասակի հրամանատար: 1921թ. ապրիլի 17-ին «Նեմեսիս» գործողության շրջանակներում Բեռլինում Արշավիր Շիրակյանի հետ ոչնչացնում է երիտթուրքական գործիչներ Բեհաէդդին Շաքիրին և Ջեմալ Ազմիին:
Արտաշես Գևորգյան Պետրոս Տեր-Պողոսյան Ստեփան Ծաղիկյան Երկու Խոտորջուրցի երիտասարդներ՝ Արտաշես Գևորգյանը և Պետրոս Տեր-Պողոսյանը Ստեփան Ծաղիկյանի հետ ահաբեկում են Ջեմալ Փաշային և իր երկու թիկնապահներին, Թիֆլիսում, օրը ցերեկով, Զեկայի շենքի առջև: Իրենց այս արարքի խիզախությունն ապշեցնում է բոլորին: Այդ առիթով Չեկայի պետ Բերիան ասում է` «Սա դաշնակցական տեռոր է» Սողոմոն Թեհլերյան (1897-1960) Հայոց Ցեղասպանության վերապրող և ազգային հերոս, որ գնդակահարել էերիտթուրքերի ներքին գործերի նախարար և Հայոց Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ, Թալեաթ փաշային։ Սողոմոն Թեհլիրեանը ծնվել է 1896 թվականին Բագառիճում՝ Արևմտյան Հայաստանում, ուր ստացել է իր նախնական կրթությունը։ Ապա ուսումը շարունակել է Երզնկայի Կենտրոնական ուսումնարանում, որն ավարտել է 1912 թվականին և 1913-ին փոխադրվել է Սերբիա։ Առաջին Համաշխարհային Պատերազմը սկսվելուն պես նա մեկնել է Հայաստան, ուր մասնակցել է կամավորական շարժմանը՝ Անդրանիկի գնդում։ 1915 թվականին Թեհլերյանը վերապրել է ցեղասպանությունը, ինչը շատ մեծ ազդեցություն է ունեցել նրա կյանքում։ 1921 թվականին Թեհլերյանը մասնակցել է ՀՅԴ կազմակերպած Նեմեսիս գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազկակեպչին՝ Թալեաթ փաշային։ Նույն տարվա մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հայդենբուրգ փողոցում Սողոմոն Թեհլերյանը գնդակահարում է Թալեաթին և ձերբակալվում: Սակայն 1921թ. հունիսի 2-ին գերմանական դատարանը անպարտ է ճանաչում Սողոմոն Թեհլերյանին։ Արդարացված Թեհլերյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի Դալմատինսկա փողոցի թիվ 78 տանը։ 1945-ից հետո բնակություն է հաստատել ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, որտեղ էլ մահացել է 1960 թ. մայիսի 23-ին։ Ի հիշատակ Թեհլերյանի՝ հուշարձան է կանգնեցվել Ֆրեզնոյում, Թալինի շրջանի Մաստարա գյուղում և Երևանում։
|