Վանքի գլխավոր կառույցների արտաքին տեսքը նախքան 1915 թ. Հայակական Վարագավանքը, որը հայտնի է նաև Յեդիքիլիսե անվամբ, եղել է Վասպուրականի ամենահարուստ և ամենահայտնի վանքը, ինչպես նաև՝ Վանի արքեպիսկոպոսի նստավայրը: Վանքը գտնվում է Վարագա լեռան (այժմ հայտնի է որպես Երեք լեռ) հարավային փեշերին մոտ վայրում` Վան քաղաքից 10 կմ հյուսիս-արևելք: Առասպելի համաձայն` վանքը կառուցվել է Վասպուրականի թագավոր Սենեքերիմ-Հեվհաննեսի իշխանության օրոք (1003-1022), սակայն այստեղ դրանից առաջ ևս եղել են կրոնական կառույցներ: Վարագի Սուրբ Խաչ Համաձայն առասպելի` 3-րդ դարի վերջերին Սուրբ Գայանեն և Հռիփսիմեն Հայաստանով անցնելիս Հիսուսի խաչի մասունքը բերել են Վան: Հայտնի է, որ Սուրբ Գայանեի և Հռիփոիմեի՝ Վասպուրականից հեռանալուց հետո այս մասունքը մինչև 7-րդ դար կորած է համարվել: Այն Վարագա լեռան վրա գտնել է մի վանական և բերել է Վարագավանք: Սենեքերիմ արքան, իր թագավորության ամենասուրբ մասունքը պահպանելու համարկ, գոյություն ունեցող համալիրը ընդարձակել և վանք է կառուցել: Նա իր թագավորությունը Բյուզանդական կայսրությանը փոխանցելիս այս մասունքը հանձնել է Սվասից անմիջապես դուրս գտնվող Սուրբ Նշան հայկական վանքին: Որոշ ժամանակ անց`Սենեքերիմի մահից հետո, այս ավանդը վերադարձվել է Վարագավանքին: 1231թ. արդեն շատ հարգարժան այս մասունքը տեղափոխվել է Հյուսիսարևելյան Հայստանում (Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Վարագավանք գյուղի մոտ-Խմբ.) գտնվող Նոր Վարագավանք: Հետագայում Վան է վերադարձվել և պահպանության համար հանձնվել է Սուրբ Նշան եկեղեցուն, որը գտնվում է պարսպապատ հին քաղաքում: 1915թ. շրջափակման և ջարդի ընթացքում մեկընդմիշտ կորել է: Վանքի եկեղեցիները 1.Սուրբ Սոֆիա եկեղեցի 2.Սուրբ Հովհաննես եկեղցի 3.Տիրամոր եկեղեցի 4.Սուրբ Գևորգ ժամատուն 5.Սուրբ Սեալ մատուռ 6.Սուրբ Խաչ եկեղեցի 7.Սուրբ Սիոն եկեղեցի 8.Զանգակատան աշտարակի կիսածածկ Հետագա պատմությունը Վանքն առաջընթաց է ապրել 17-18-րդ դարերում, երբ Օսմանյան կայսրության և Պարսկաստանի միջ ծավալված պատերազմներն իրենց ավարտին էին հասել, սակայն 19-րդ դարում կտրուկ հետընթաց է ապրել: 1. Վարագավանք, նախքան 1915 թ. 2. Վանքի բակում Այնպես, ինչպես Արևելյան Անատոլիայի (Արևմտյան Հայաստան-Խմբ.) մեծամասնությունը, ենթարկվել է քրդական աշիրեթների հարձակումներին, վանքը ևս զրկանքներ է կրել հայկական կազմակերպությունների նկատմամբ կիրառած թուրք իրավասուների քաղաքական բռնությունից: «Տաճկահայաստանում» Վանա լճի շրջանը հայ բնակչության թվով թուրքական և քրդական բնակչության ընդհանուր թվի համեմատ շարունակել է եզակի տեղ զբաղեցնել: Արդյունքում այս շրջանում բռնաճնշումներն ամենաուժգինը եղան: Վան այցելած բազմաթիվ եվրոպացի ճանապարհորդներ այցելել են նաև Վարագավանք և կազմել նկարագրությունը (Հ. Ֆ. Բ. Լինչի 1893 թ. վանք կատարած այցելության մասին կարդալու համար սեղմեք այստեղ (անգլ.)): 20-րդ դարի սկզբներին գերմանացի հնագետ Վոլտեր Բաչմանը մանրամասն գծագրել է վանքի հատակագիծը: 1. Սուրբ Սոֆիա եկեղեցին (ձախից) և Սուրբ Հովհաննես եկեղեցին մինչ 1915 թ. 2. Մինչ մեր օրերը հասած շինությունները ցուցադրող մեկ այլ անկյուն 1915 թ. ապրիլի 30-ին՝ Վանի պաշարման ընթացքում, թուրքական բանակն ավերել է Վարագավանքը: Եկեղեցու ավերակների մոտակայքում հիմնադրվել է Բաքրաչլը կոչված քրդական գյուղ: Գլխավոր՝ Տիրամոր եկեղեցին միգուցե կառուցվել է Սենեքերիմի կողմից, սակայն հետագա ժամանակաշրջանում բավականաչափ վերանորոգվել է (հատկապես 1648թ. երկրաշարժից հետո): 1. Դեպի Ժամատուն մտնող կամարապատ կիսածածկ 2. Եկեղցու վերին մասի այսօրվա վիճակը Նախագիծը նման է 7-րդ դարում Էջմիածնում իր տեսակի մեջ որպես առաջին օրինակ կառուցված Սուրբ Հռիփսիմե եկեղեցուն: Երբեմն այս տիպը անվանվում է «Սուրբ Հռիփսիմեի տիպ»: Միևնույն ժամանակ հայտնի է նաև «չորս ապսիդ, չորս որմնախորշ» նախագիծ անվամբ: Առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ապսիդի և կողքի խորշերի միջև գրեթե շրջանաձև չորս որմնախորշ կա: Պատերը կառուցել են զարմանալու չափ կոպիտ: Հաստ ծեփի շերտը ծածկում է խճաքարե հիմքը: Սուր կամարները և պատերի վերին հատվածները աղյուսից են: Կենտրոնական սրահի վրա եղել է գմբեթ` ներսից գլանաձ, իսկ դրսից՝ տասերկուանկյուն: Գմբեթը աղյուսից է եղել: 1. Ժամատան մուտք 2. Այսօր պահպանվել է միայն ապսիդը 3. Դեպի Վարագավանք տանող ճանապարհ Գլխավոր եկեղեցու հյուսիսային պատին կից մի փոքրիկ կառույց է եղել, որը կոչվել է Սուրբ Սեալ մատուռ: Այս կառույցից ոչինչ չի մանցել: Տիրամոր եկեղեցու արևելյան կողմում կա մի մեծ նախասրահ՝ ժամատուն: Ժամատան դռան վրայի գրությունը վկայում է, որ այն կառուցվել է 1648 թ. ճարտարապետ Տիրատուրի կողմից: Հավանաբար կառուցվել է այդ տարվա երկրաշարժից ավերված հին կառույցի փոխարեն: 14 x 14 մ քառակուսի կառույց է, կառուցվել է գեղեցիկ, լավ մշակված սրբատաշ քարից: Բաժանված է եղել 9 նավերի: Մեջտեղի նավի վրայի տանիքի բարձր ութանկյուն ճակատային մասի վրա եղել է գմբեթ: Իսկ մյուս ութ նավերն ունեն խոյակների վրա նստեցված գմբեթավոր կամարներ: Ժամատնից եկեղեցի տանող մուտքի դուռը հատկապես շատ զարդանախշված է, օգտագործվել են հայկական, պարսկական ու թուրքական խառը մոտիվներ: 1. Տիրամոր եկեղեցու ներսը, 1893 թ. նկար 2. Նախքան 1915 թ. Ժամատան մուտքը Ժամատան ներսի անկախ սյուների մի մասի վրա, ինչպես նաև մյուս սյուների միջև, պատկերված են Սուրբ Հռիսիմեի և Գայանեի, Գաբրիել և Միքայել հրեշտակապետերի, այլ հոգևորականների և ժամատան հոգաբարձու Կիրակոսի որմնանկարները: Այդ որմնանկարները, որոնք այսօր վատ վիճակում են, մի ժամանակ անզուգական էին: 1850թ. Ա. Հ. Լայարֆն այստեղ այցելելուց հետո այսպես է գրել. «Ինչպես պատերն ու կառույցի ներսը, այնպես էլ ողջ նախագիծը պատված են պարզ նկարներով: Սուրբ Գևորգը պատկերված է արույրե հրացանով սարսափելի դևին մաս-մաս անելիս, իսկ ավանդական եվրոպական հագուստով սրբերը` հրաշք գործելիս»: Այս որմնանկարների ոճից ենթադրվում է, որ հեղինակը իրանահայ է: 1. Ժամատան ներսից արևին նայելիս 2.Ժամատան ներսի սյան որմնանկարները Ժամատան հյուսիսային պատին կցված է մի մատուռ` Սուրբ Խաչ եկեղեցին: Կառուցվել կամ էլ վերանորոգվել է 1817 թ. և որոշ ժամանակ ծառայել է որպես վանքի գրադարան: Կա նաև կամարապատ մի սենյակ, որը 1849 թ. հավելվել է հարավային պատին: Չնայած այնքան էլ եկեղեցու նման չէ, բայց հայտնի է որպես Սուրբ Սիոն եկեղեցի: Ժամատան արևմտյան պատի առջևում կամարապատ կիսածածկ կա: Կենտոնական հատվածում երկհարկանի զանգակատան աշտարակ է ունեցել: Այս կիսածածկը մի ժամանակ նայել է վանքի շենքերով շրջապատված կողքի բակին: 1. Ժամատան հյուսիսային պատի որմնախորշ 2. Մայր եկեղեցու մուտքի շրջանակի զարդաքանդակները, որոնք նախապես ներկված են եղել Վանքի գլխավոր համալիրի հարավում երկու եկեղեցի է եղել: Նրանցից գոնե մեկը Սենեքերիմի կառուցած վանքից ավելի հին է: Ամենահարավային եկեղեցին` Սուրբ Սոֆյան, 981թ. կառուցել է Անիի թագավոր Գագիկի դուստր և Վասպուրականի ապագա թագավոր Սենեքերիմի կին Խոշուշը: Նախագիծը պատկանում է գմբեթավոր ժամատան ձևին: 1648 թ. երկրաշարժի ժամանակ ավերվել է և չի վերանորոգվել: Այսօր կանգուն է միայն ապսիդը և օգտագործվում է հարդ պահելու համար: Սուրբ Հովհաննես եկեղեցին ավելացվել է Սուրբ Սոֆյա եկեղեցու հյուսիսային պատին: Երկու եկեղեցին էլ ունեն կառուցման նույն նախագիծը, հնարավոր է միևնույն ժամանակաշրջանում կառուցված լինեն: Սուրբ Հովհաննես եկեղեցին անկյունային կամարների վրա տեղադրված գլանաձև ճակատային մասի վրա կառուցաված գմբեթով եռապսիդային եկեղեցի է եղել: 1915 թ. կանգուն էր, այսօր ամբողջությամբ ավերվել է:
|