Пятница, 03.05.2024, 03:57Приветствую Вас Гость

Պատանի Պատմագետների Ակումբ

Блог

Главная » 2012 » Ноябрь » 14 » 1876թ. նոյեմբերի 12- ին Թուրքիայում հրապարակվեց Միդհատյան սահմանադրությունը
17:24
1876թ. նոյեմբերի 12- ին Թուրքիայում հրապարակվեց Միդհատյան սահմանադրությունը
1876թ. նոյեմբերի 12- ին Թուրքիայում հրապարակվեց Միդհատյան սահմանադրությունը

1876թ. նոյեմբերի 12-ին  Թուրքիայում հրապարակվեց սահմանադրություն, որը մեծ վեզիր Միդհատի անունով կոչվեց Միդհատյան:

Հայտնի է, որ 1876 թ. իրենց ստեղծած սահմանադրությունն ընդունել տալու փոխհամաձայնությամբ «Նոր օսմանները» գահ բարձրացրին Աբդուլ Համիդ II-ին: Սակայն վերջինս, ամրապնդելով իր դիրքերը, կարճ ժամանակից հետո չեղյալ հայտարարեց սահմանադրությունը, ցրեց խորհրդարանը և երկրում վերականգնեց միանձնյա բռնակալական վարչակարգը: 

Դա խորացնում է «Նոր օսմանների» և սուլթանի հակասությունները: Վերջինս շատ ընդդիմադիրների բանտ է նետում կամ աքսորում, մյուսները հեռանում են երկրից և ապաստանում Եվրոպայում, հիմնականում՝ Ֆրանսիայում: Եվրոպայում նրանք ստանում են «Երիտասարդ թուրքեր» անվանումը և այդպես էլ կոչվում հետագայում: 

Երիտթուրքերը Եվրոպայում հիմնում են իրենց հրատարակչությունները և լույս ընծայում թերթեր ու ամսագրեր, որոնցում աշխատում էին թուրք մտավորականությանը և ուսանող երիտասարդությանը համոզել, որ աջակցեն իրենց՝ վերականգնելու 1876 թ. ահմանադրությունը, քննադատում էին Աբդուլ Համիդի վարչակարգը և երկրի իրավիճակը:
Просмотров: 886 | Добавил: Արայ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Вход на сайт
Поиск
Календарь
«  Ноябрь 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Архив записей
Наш опрос
Գնահատեք Մեր Աշխատանքները
Всего ответов: 172
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz