Воскресенье, 28.04.2024, 12:22Приветствую Вас Гость

Պատանի Պատմագետների Ակումբ

Блог

Главная » 2013 » Апрель » 4 » ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԳԱՂԹՕՋԱԽՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱԿԻՐՃ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՐԴԻ ՎԻՃԱԿԸ
00:57
ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԳԱՂԹՕՋԱԽՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱԿԻՐՃ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՐԴԻ ՎԻՃԱԿԸ

I. ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԳԱՂԹՕՋԱԽՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱԿԻՐՃ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՐԴԻ ՎԻՃԱԿԸ

 

1. Լատինական Ամերիկայի տարածքի 30 երկրներից միայն հինգում են պատմականորեն ձևավորվել կազմակերպված հայ համայնքներ: Այդ երկրների թվում են Արգենտինան, Ուրուգվայը, Բրազիլիան, Վենեսուելան և Չիլին: Հայերն այդ երկրներում սկսել են հաստատվել դեռևս 20-րդ դարի սկզբներին, իսկ, որպես գաղթօջախներ, համայնքները հիմնականում ձևավորվել են 1915 թվականի Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունից հետո:

2. Տարածաշրջանում հայ բնակչության թիվը ներկայումս շուրջ 170.000 է: Այստեղ հայ բնակչությունը տեղաբաշխված է շատ անհամաչափ: Բազմաթիվ հայկական համայնքներ սակավաթիվ են, սակայն իրենց հիմնախնդիրներով և զարգացման միտումներով շատ նման են իրար:

3. Ըստ երկրների` հայկական համայնքների հակիրճ նկարագիրը հետևյալն է`

1) Արգենտինայի Հանրապետություն

Լատինական Ամերիկայի ամենամեծ հայկական գաղթօջախի` Արգենտինայի հայկական համայնքներում ապրում է շուրջ 70.000 հայ: Բուենոս-Այրեսում ապրում են շուրջ 60.000, Կորդովայում` 5.000 և Ռոսարիայում` 5.000 հայեր: Թեև համայնքը համեմատաբար մեծ է, սակայն այնտեղ գործում են սահմանափակ թվով վարժարաններ և եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոցներ, այն էլ` միայն մայրաքաղաք Բուենոս-Այրեսում: Կրթօջախների ընդհանուր թիվն ութն է` մոտավորապես 1650 աշակերտներով: Դրանք են Արծրունի ազգային վարժարանը, Խրիմյան կրթական հիմնարկությունը, Գրիգոր Լուսավորիչ կրթական հաստատությունը, Մխիթարյան վարժարանը, Պահչեճյան ազգային վարժարանը, Վիսենտե Լոպեսի ազգային վարժարանը, Արմենիո-Արգենտինյան վարժարանը և Մարի Մանուկյան կրթական հաստատությունը: Այս կրթօջախների մեծ մասն ունի նաև մանկապարտեզ և նախակրթարան: Ուսուցումն իրականացվում է Արգենտինայի պետական կրթական ծրագրով, հայերենով դասավանդվում են մայրենի լեզուն և հայ կրոնի պատմությունը, այն էլ` որպես լրացուցիչ առարկաներ` չկանոնակարգված ձևով:

Արգենտինայի հայ համայնքի կրթական, մշակութային, հասարակական և քաղաքական զարգացումների կենտրոնը եղել և մնում է երկրի մայրաքաղաքը` Բուենոս-Այրեսը: Մշակութային և կրթական գործունեությունը կառավարվում է Հայ կենտրոնի միջոցով, որը Հայ առաքելական եկեղեցու գործերը վարող մարմինն է: Հրատարակվում են «Արմենիա», «Սարտարապատ», «Նոր Հաճն», «Նոր Սևան», «Ջեներեյշըն 3», «Արարատ» և «Դիբեթ» պարբերականները:

Գաղթօջախի մշակութային կյանքը ներկայացնում են Արգենտինահայ մշակութային միությունը, Համազգային Թեքեյան և Նոր սերունդ մշակութային միությունները, «Ժորժ Սարգիսյան» և «Մհեր Մկրտչյան» թատերախմբերը, «Մասիս», « Գայանե», «Նաիրի» պարախմբերը, «Արաքս», «Կոմիտաս», «Շնորհալի», «Արևագալ», «Ալագյազ», «Ս. Գրիգոր Լուսավորիչ» և «Մաշտոց» երգչախմբերը, զանազան նվագախմբեր: Գործում են նաև որոշ հայրենակցական միություններ.

2) Բրազիլիայի Հանրապետություն

Բրազիլիայի Հանրապետությունում հայերի թիվը շուրջ 20.000 է: Հիմնական հայկական համայնքները ձևավորված են Սան Պաուլոյում և Ռիո դե Ժանեյրոյում: Բրազիլահայ համայնքների ազգային, մշակութային և կրթական կյանքը կազմակերպող մարմիններն են Հայ գաղութային միությունը, Հայկական առաքելական եկեղեցին, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Հայ հեղափոխական դաշնակցությունը և Ռամկավար ազատական կուսակցությունները: Բրազիլիայում գործող հինգ կրթօջախներն ամենօրյա վարժարաններ և մեկօրյա դպրոցներ են, այդ թվում` «Դուրյան» ազգային վարժարանը` շուրջ 120 աշակերտներով: «Դուրյան» ու «Փառեն և Ռեգինա Պազարյան» հաստատություններն ունեն նաև մանկապարտեզ և նախակրթարան: Դպրոցներում ուսուցումն իրականացվում է արևմտահայերենով և պորտուգալերենով: Աշակերտները գրեթե չեն խոսում հայերեն: Սան Պաուլոյի համալսարանում գործում է հայագիտական ուսումնասիրությունների ամբիոնը:

Բրազիլահայերի մշակութային կյանքն սկսել է ձևավորվել 1930-ական թվականներից: Այն հիմնականում ներկայացվում է երգչախմբերի, թատերախմբերի և պարախմբերի գործունեությամբ: Ստեղծվել են «Արմենիա» և « Գուսան» երգչախմբերը, ինչպես նաև պարախմբեր և թատերախմբեր: Ներկայումս գործում են «Սայաթ-Նովա» և «Էրեբունի» երգչախմբերը: Գործող մշակութային խմբերը Հայաստանի համապատասխան կառույցների կողմից մասնագիտական աջակցության կարիք ունեն:

Բրազիլահայ համայնքի ազգային կյանքը կազմակերպող գլխավոր մարմինը Կենտրոնական վարչական խորհուրդն է: Գործում են Հայ հեղափոխական դաշնակցության հայկական ակումբը, «Արմենիա» երիտասարդական միությունը, Հայ օգնության միության, Հայ մարմնակրթական միության, Հայ մարմնակրթական ընդհանուր միության, Հայ բարեգործական ընդհանուր միության Սան Պաուլոյի մասնաճյուղերը: Ակտիվ է Հայ երիտասարդական ընկերակցությունը (ՀԵԸ)` իր մարզադաշտերով և մարզական խմբերով, որոնք մասնակցում են հարավ-ամերիկյան օլիմպիական խաղերին, ինչպես նաև Արգենտինայում պարբերաբար անցկացվող համահայկական նավասարդյան տոներին, Բրազիլահայ մշակութային միությունը, «Բրազիլիա-Արմենիա» ընկերակցությունը, Հայ դատի հանձնախումբը, Մարաշի և Հաճնի հայրենակցական միությունները: 1994 թվականից Սան Պաուլոյում գործում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի բրազիլական մասնաճյուղը: 1996 թվականին ստեղծվել է «Բրազիլիա-Հայաստան» առևտրաարդյունաբերական պալատը: Հայ օգնության միության հովանավորությամբ գործում է հայկական ծերանոցը.

3) Ուրուգվայի Հանրապետություն

Ուրուգվայում ապրում է շուրջ 19.000 հայ, որոնք ունեն երկու հայկական կրթօջախ Մոնտեվիդեոյում` Նուբարյան-Ալեք Մանուկյան ամենօրյա վարժարանը` շուրջ 300 աշակերտով և Ներսիսյան վարժարանը` շուրջ 30 աշակերտով: Դպրոցում և վարժարանում գործում են ոչ լիարժեք հայկական ծրագրեր: Անընդհատ նվազում է աշակերտների թիվը` հիմնականում հայոց լեզվի ուսուցման ոչ բավարար մակարդակի պատճառով:

Ուրուգվայի Հանրապետությունում գործում են սիրողական երգչախմբեր, թատերախմբեր, որոնք նույնպես մասնագիտական աջակցության խիստ կարիք ունեն.

4) Չիլիի Հանրապետություն

Չիլիում ապրում է շուրջ 1.500 հայ, հիմնականում` Սանտյագոյում: Հայերի միակ հավաքատեղին Սանտյագոյի Հայ տունն է, որտեղ գործում է կիրակնօրյա դպրոց: Դպրոցն ունի ընդամենը տասնհինգ աշակերտ: Հայոց լեզուն դասավանդվում է ինքնուսույցով, որը, մեղմ ասած, բավարար որակ չի ապահովում և կարիք ունի վերափոխման: Դասավանդվում է նաև հայ կրոնի պատմություն: Չիլիում գործում է մեկ սիրողական դերասանական խումբ, որը Հայաստանի մշակութային կյանքի հետ, ըստ էության, ոչ մի առնչություն չունի: Ազգային կյանքը կազմակերպում է Հայ գաղութային վարչությունը, որին կից գործում է Տիկնանց միությունը.

5) Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետություն

Վենեսուելայում ապրում է շուրջ 3.000 հայ, հիմնականում` Կարակասում: Վենեսուելայում, որպես հայկական կառույցներ, գործում են Գաղութային գործադիր վարչությունը, Հայկական կենտրոնը, Հոգևոր հովվության կենտրոնը և Կարակասի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Կարակասում, «Արարատ» հայկական ընկերակցության հովանու ներքո, գործում է 30 աշակերտով մեկ շաբաթօրյա վարժարան, այն էլ` սոսկ հայերեն տառաճանաչություն ապահովելու մակարդակով: Մշակութային կյանքը խիստ բարձիթողի վիճակում է:

 

Просмотров: 783 | Добавил: Արայ | Теги: ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱԿԻՐՃ, ՀԱՅ ԳԱՂԹՕՋԱԽՆԵՐԻ, ԵՎ ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՐԴԻ ՎԻՃԱԿԸ, ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ, ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Архив записей
Наш опрос
Գնահատեք Մեր Աշխատանքները
Всего ответов: 172
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz