Մուսա լեռան հերոսամարտը՝ 1915-ի հուլիս– սեպտեմբերին, թուրքական բռնապետության դեմ հայ ժողովրդի մղած դարավոր ազատագրական պայքարի առավել փայլուն ու լուսավոր էջերից է։ Մուսալեռցի հայերի պատմական սխրանքը իր ուրույն ու անփոխարինելի տեղն ունի հայոց հազարամյա տարեգրության մեջ։ Միաժամանակ, անցած տասնամյակների ընթացքում Մուսա լեռան հերոսամարտը ընկալվեց իր ողջ իմաստով ու նշանակությամբ, իր ընդհանրացնող ուժով, իր արտասովոր օրինակով։ Ժամանակը հաստատեց այն ճշմարտությունը, որ ի վերջո ոչինչ չի մոռացվում և ոչ ոք չի մոռացվում և Մուսա լեռան գոյամարտն ու նրա հերոսները իրենց արժանի տեղը գրավեցին և մեր ժողովրդի պատմության, և մարդկության հիշողության մեջ։ Սակայն նախքան քաջարի մուսալեռցիների մղած օրհասական կռվի պատմական դասերին անցնելը
... Читать дальше »
(1915թ. հուլիսի 29-սեպտեմբերի 12)«Ես այստեղ եմ ծնվել, այստեղ էլ կմեռնեմ: Ես չեմ գնա ստրուկի պես մեռնելու, հրացանը ձեռքիս այստեղ կմեռնեմ, բայց գաղթական չեմ դառնա»:
Մուսալեռցիների երդումը. Յողունօլուկ, 1915 թվական, հուլիսի 29